
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման, հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով ամեն տարի իրականացնում է իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
Իրազեկման միջոցառումների առանցքում հատկապես հանգստյան գոտիները, անտառային և անտառամերձ տարածքներն են, որտեղ մարդկանց հոսքը զգալիորեն մեծ է։
- Արգելվում է հատկապես շոգ և քամոտ օրերին․
- այրել չոր խոտածածկույթն ու կենցաղային աղբը,
- նետել չմարված ծխախոտի մնացորդներ,
- վառել խարույկներ անտառային, անտառամերձ և բուսածածկ տարածքներում,
- եթե խարույկը վառվել է դրա համար նախատեսված վայրում, ապա հեռանալուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն լիովին մարված է։
«Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները։ Հիշե՛ք, հրդեհների կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է», ասված է ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում։ ։