
Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի արդյունաբերական գոտու վրա։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով՝ հարձակման են ենթարկվել «քաղաքացիական և արտադրական օբյեկտներ»։
Ավելի ուշ իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով 12 մարդ զոհվել է, 39-ը՝ վիրավորվել։
Astra-ի վերլուծության համաձայն՝ հարձակման հավանական թիրախը «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ն է։ Արդյունաբերական գոտում են գտնվում նաև երկու նավթավերամշակման գործարաններ, որոնք նախկինում նույնպես ենթարկվել են անօդաչու սարքերի հարվածների։