«500 հազար դոլարով կարելի է արաբական ձիերի փառատոն կազմակերպել»․ Էդգար Ղազարյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկին։

Էդգար Ղազարյանը նշեց, որ թեև ԱԺ կանոնակարգով նախատեսված առավելագույն թիվը 12-ն է, դա չի նշանակում, որ խորհրդարանը պետք է գնա հենց այդ ճանապարհով։

«Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով, 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար փող, իսկ եթե ուզում եք իմանալ’ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն ու էն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցել, շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»,- նշել է պատգամավորը:

Leave a Comment