Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ Կարապետյանը՝ Լեռնահովտում (Video)



Նույնը տեսնում ենք Հայաստանի բոլոր համայնքների համար, պետք է վերակառուցենք տները, վերանորոգել ու գյուղական համայնքներին տալ այսպիսի տեսք: Այս մասին լրագրող Մհեր Բաղդասարյանին տված հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը:



«Պապիկիս հայրը եղել է Տաշիրի տարածաշրջանի պատգամավորը Սովետական միության ժամանակ, իսկ պապիկիս պապիկին ցարական ժամանակ կոչել են տարածաշրջանի աղան: Ընտանիքը ունեցել է դրական վերաբերմունք Տաշիրում, դա ավելի շատ հորս, պապիկիս ու հորեղբորս գործն է, քան իմը»,- նշել է Կարապետյանը:


Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ իրենց իշխանության գալու դեպքում բոլոր գյուղերը ժամանակի ու աշխատանքի արդյունքում գյուղերը կլինեն բարեկարգված:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment