Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները. կողմ՝ 53, դեմ՝ 0:
***
«Կվարե՞ք ԱԺ նիստեր»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանին։ «ԱԺ կանոնակարգով նշվածի իրացումը բխում է ԱԺ նախագահի կողմից գործիքակազմի իրացմամբ, բայց քիչ հավանական եմ համարում, որ ես այն երբևէ իրացնեմ։ Չեմ կարծում, որ հնարավարության կտան՝ նիստ վարելու»,- պատասխանեց Վարդևանյանը։
***
«Դուք պարտավորվածություն ունենալո՞ւ եք ՔՊ-ի հանդեպ, երբ ձեզ ընտրեն»,- լրագրողը հարցով դիմել ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանին։
«Բացարձակապես։ Քաղաքական որևէ կաշկանդվածություն չի առաջացնելու որևէ կերպ։ Ի վերջո, հաշվի առեք, որ սա ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնն է»,- ի պատասխան ասաց Վարդևանյանը։
**
«Արդյոք ինձ վստահել են մեր հայրենակիցներից ապահովված մարդիկ, կամ ինչպես դուք եք ասում՝ հարուստ հայրենակիցներ: Այո, վստահել են, հիմա դա լավ է, թե վատ»,- եզրափակիչ ելույթում ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը: «Եթե փաստաբանը լավն է, պետք է լավ վարձատրվի, եթե վատն է, պետք է չվարձատրվի»,- նշեց նա: