Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրիասյան:
Հյուրեր՝ «ՀայԱրտ» կենտրոնի ծրագրերի համակարգող Էռնա Գալստյան և իսլանդացի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիր։ Թեման՝ Հայաստանում բացվել է իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Ժամանակի արտացոլանքը» խորագրով։
Ցուցահանդեսում ներկայացված են 23 ստեղծագործություններ, որոնցում արվեստագետը քաղաքական և փիլիսոփայական մոտիվների միջոցով անդրադառնում է ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական, մշակութային և բնապահպանական մարտահրավերներին։
Ցուցահանդեսը համադրում է արվեստային և կրթական բաղադրիչները՝ նպատակ ունենալով հանրությանը մոտեցնել արդի արվեստին և խթանել մշակութային երկխոսությունը։
«Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 11-ը։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։
- Միացե՛ք մեզ՝ սկսելու առավոտը հետաքրքիր զրույցներով, մշակույթով և լավ երաժշտությամբ։