Հրազդանում բացվել է Firebird ընկերության արհեստական բանականության կենտրոնը, որը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացման նոր փուլ է ազդարարում։Կենտրոնի բացմանը մասնակցել են Հ�…
Հրազդանում բացվել է Firebird ընկերության արհեստական բանականության կենտրոնը, որը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացման նոր փուլ է ազդարարում։
Կենտրոնի բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և Firebird ընկերության ղեկավարությունը։
ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է 4 միլիարդ դոլարի ներդրում։ Ըստ դեսպանության՝ այն Հայաստան է բերում առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաներ և արհեստական բանականության ենթակառուցվածքներ։
Ներդրումը հնարավորություն կտա Հայաստանին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և արհեստական բանականության նորարարության տարածաշրջանային կենտրոն։
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշել է, որ ամերիկյան և հայկական տաղանդի ու նորարարության համատեղումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական աճի և տեխնոլոգիական զարգացման համար։
Դեսպանությունից նաև ընդգծել են, որ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության օրինակ է և կապված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ու ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերի հետ, որոնցից մեկը վերաբերում է արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցությանը։