
«Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում, մի դեպքում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում ՌԴ նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի պարտադրանքը: Սա խայտառակություն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրության փոփոխությանը, այդ նոր Սահմանադրությունը առանց վարանելու կկոչեի ալիևյան սահմանադրություն: Քննարկվում էր՝ դեռևս մարտին պետք է հրապարակվեր, բայց առ այսօր հրապարակված չէ»: