ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն առայժմ չի պատրաստվում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսել և փոխարենը կենտրոնանալու է տնտեսական ճնշման վրա։Թրամփը հայտարարել է, ո�…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն առայժմ չի պատրաստվում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսել և փոխարենը կենտրոնանալու է տնտեսական ճնշման վրա։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նվազեցնում է լարվածության աստիճանը և հետևում է Իրանի տնտեսական վիճակին։

«Մենք միայն մասամբ ենք բանակցում նրանց հետ։ Մենք պարզապես հետևում ենք Իրանին՝ իր հսկայական գնաճով և այն փաստով, որ նրանք փող չունեն», – ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է Axios-ը։

Նրա խոսքով՝ Իրանը «շատ վատ վիճակում է», իսկ ամերիկյան ծովային շրջափակումը խորացրել է երկրի տնտեսական ճգնաժամը։

Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ մեկ շաբաթ առաջ Թրամփը հակված էր վերսկսելու լայնածավալ ռազմական գործողությունները, սակայն նրան համոզել են ժամանակավորապես գնալ լարվածության թուլացման ճանապարհով։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի, Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունները դեռևս փակուղում են։ Թեհրանը մի շարք լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել՝ Իրանի և նրա դաշնակիցների դեմ պատերազմի դադարեցում, ծովային շրջափակման և պատժամիջոցների վերացում, տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերում, վնասի փոխհատուցում և իրանական սառեցված միջոցների ապասառեցում։

Leave a Comment