Կոսովոյում նախագահի ընտրության շուրջ քաղաքական ճգնաժամը վերածվել է տարօրինակ սկանդալի:
Վարչապետ Կուրտին խնդրել է հետաձգել որոշում կայացնելը: Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը ձվեր է հանել նետել գործող վարչապետի վրա, ինչը խորհրդարանում հանգեցրել է քաոսի:
Իսկական, թեև միակողմանի, «ձվերի պատերազմ» է սկսվել խորհրդարանում այն բանից հետո, երբ գործող վարչապետ Ալբին Կուրտին չի հայտարարել նոր նախագահի անունը:
Կադրերում երևում է, թե ինչպես է ընդդիմադիր պատգամավոր Թիմե Կադրիջայը ձեռքը մտցնում իր պայուսակի մեջ, հանում ձվեր և առնվազն հինգ ձու նետում Կուրտիի վրա: Տղամարդիկ շտապում են կնոջ մոտ, բայց նա անտեսում է նրանց և գրեթե անմիջապես կարողանում է ևս երկու ձու նետել վարչապետի վրա, անվտանգության աշխատակիցները նրան դուրս են բերել դահլիճից:

Իրավիճակը թեժացել է, երբ Կուրտին խորհրդարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել նոր նախագահ ընտրելու համար: Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին, սակայն քաղաքական ուժերը դեռևս չեն եկել համաձայնության այն մասին, թե ով պետք է դառնա երկրի հաջորդ ղեկավարը։
Կոսովոն վերջին տարվա մեծ մասի ընթացքում քաղաքական փակուղու մեջ է եղել, քանի որ ոչ մի կուսակցություն խորհրդարանում մեծամասնություն չի ստացել։
«Խորհրդակցությունները շարունակվում են, և մենք դեռևս համաձայնության չենք եկել նախագահի թեկնածուի վերաբերյալ: Հետևաբա ես լրացուցիչ ժամանակ եմ խնդրում նոր ընտրություններից խուսափելու համար»,- հայտարարել է Կուրտին:
Թիմե Կադրիջային դուրս են հանել դահլիճից, և նիստը դադարեցվել է: