Կամչատկայում ոսկու հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներ

Կամչատկայի Ասաչինսկի ոսկու հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, որի  հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ տուժել։Տեղի աղետների բժշկության կենտրոնի տվյալներով՝ տուժածների վիճակը գնահատվում է…

Կամչատկայի Ասաչինսկի ոսկու հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, որի  հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ տուժել։

Տեղի աղետների բժշկության կենտրոնի տվյալներով՝ տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նրանց դեռ չեն տարհանել, տարհանման հարցը քննարկվում է։

Տարհանումը կարող է իրականացվել ուղղաթիռով, սակայն եղանակային պայմանների պատճառով օդային թռիչքը դեռ հնարավոր չէ։ Մինչ այդ տուժածներին օգնություն է ցուցաբերում շտապօգնությունը։

Ասաչինսկի հանքավայրը Կամչատկայի կարևոր ոսկու հանքավայրերից մեկն է։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:

Leave a Comment