Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ աշխարհը գտնվում է «մեծ պատերազմի շեմին»։Նրա խոսքով՝ երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում հնարավոր լայնածավալ պատերազմը կանխելու համար։«Առաջիկա…
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ աշխարհը գտնվում է «մեծ պատերազմի շեմին»։
Նրա խոսքով՝ երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում հնարավոր լայնածավալ պատերազմը կանխելու համար։
«Առաջիկա տարիներին աշխարհում ուժերի նոր դասավորության ձևավորման գործընթացը կուղեկցվի ավելի կործանարար միջոցների կիրառմամբ»,- ասել է Վուչիչը:
Նրա կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարիներին ԱՄՆ-ն ու Չինաստանը կմնան աշխարհի հիմնական ուժային կենտրոնները։ Նրանց կհետևի Եվրամիությունը, իսկ հետո՝ Ռուսաստանը, Հնդկաստանը և այլ խոշոր տարածաշրջանային տերություններ։
Վուչիչը նաև նշել է, որ առաջիկա տարիներին խոշոր տերությունները կձգտեն ավելի անկախ լինել և նվազեցնել արտաքին ուժերից կախվածությունը։