Թայֆուն տեսակի փոթորիկը հարվածել է Չինաստանին․ հազարավոր չվերթներ չեղարկվել են

Չինաստանի արևելյան հատվածին հարվածել է «Դելֆին» թայֆունը՝ այսինքն՝ ուժեղ արևադարձային փոթորիկը։ Դրա հետևանքով զանգվածաբար չեղարկվում են ավիաչվերթները, իսկ որոշ շրջաններում սահմանափակվել է նաև…

Չինաստանի արևելյան հատվածին հարվածել է «Դելֆին» թայֆունը՝ այսինքն՝ ուժեղ արևադարձային փոթորիկը։ Դրա հետևանքով զանգվածաբար չեղարկվում են ավիաչվերթները, իսկ որոշ շրջաններում սահմանափակվել է նաև գնացքների երթևեկությունը։

Թայֆունը կիրակի երեկոյան հասել է Չժեցզյան նահանգի ափամերձ շրջաններին։ 

Փոթորկի պատճառով Շանհայի երկու խոշոր օդանավակայաններում կիրակի օրը չեղարկվել է ավելի քան 2230 չվերթ, իսկ երկուշաբթի առավոտյան՝ ևս ավելի քան 720-ը։

Խնդիրներ են առաջացել նաև Հանչժոուի օդանավակայանում, որտեղ հարյուրավոր չվերթներ են չեղարկվել։ Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին թայֆունը կարող է ազդել Չինաստանի 44 օդանավակայանի աշխատանքի վրա։

Խաթարվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Շանհայում և մի շարք նահանգներում որոշ երկաթուղային հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել կամ փոփոխվել է։

Իշխանությունները պատրաստվում են նաև հեղեղներին։ Որոշ շրջաններում սպասվում է մինչև 800-900 միլիմետր տեղումներ։ Ջրամբարները նախապատրաստվում են՝ հնարավոր ջրհեղեղային հոսքերը կառավարելու համար։

Չինաստանի իշխանությունները «Դելֆինին» այս տարվա ամենաուժեղ թայֆուններից մեկն են համարում։

Փոթորիկն արդեն մարդկային ողբերգության պատճառ է դարձել։ Չժեցզյան նահանգի ափին ուժեղ ալիքները ծովն են տարել 9-ամյա տղայի։ Նրա որոնումները շարունակվում են, սակայն վտանգավոր եղանակային պայմանները բարդացնում են փրկարարների աշխատանքը։

Կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը կշարժվի դեպի Չինաստանի արևմուտք և հյուսիս-արևմուտք՝ աստիճանաբար թուլանալով։

Leave a Comment