Հայաստանի շրջաններում օգոստոսի 10-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևելյան և արևելյան է 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +32-34 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +23-28 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +30-32 աստիճանի։ Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +20-24 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +22-26 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-25 աստիճանի, հովտային շրջաններում՝ +28-32 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-34 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +32-35 աստիճան, հովտային շրջաններում՝ +33-36 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 33-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +33-36 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-24, նախալեռնային շրջաններում՝ +25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +33-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 29 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
