«Գերմանիայի հետ Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցություններ չեն եղել»․ Գալուզին

«Գերմանիայի հետ Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցություններ չեն եղել»․ Գալուզին

Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ոչ մի պաշտոնական բանակցություններ չի վարել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԳԴՀ-ի հետ որևէ պաշտոնական շփում չի եղել և չկա, և դժվար թե դրանք հնարավոր լինեն՝ հաշվի առնելով Գերմանիայի քաղաքական ղեկավարության ծայրահեղ ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունն ու գործնական քայլերը»,- նշել է փոխնախարարը։

Միևնույն ժամանակ, Գալուզինը մատնանշել է հասարակական խմբերի ներկայացուցիչների միջև տեղի ունեցող ոչ պաշտոնական շփումները։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա դրանք եղել են և շարունակվում են»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Բաքվում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԳԴՀ-ի ներկայացուցիչների միջև շփումներ՝ ուկրաինական հարցի կարգավորման շուրջ։

Leave a Comment