Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում սպասվում է եղանակի փոփոխություն․ առաջիկա օրերին շրջանների մեծ մասում կգրանցվեն կարճատև անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում։•Մեծ…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանում սպասվում է եղանակի փոփոխություն․ առաջիկա օրերին շրջանների մեծ մասում կգրանցվեն կարճատև անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում։
•Մեծ Բրիտանիայում սահմանվել է +30°C-ը գերազանցող օրերի թվի պատմական ռեկորդ, մինչ երկիրը պատրաստվում է տարվա ընթացքում շոգի հինգերորդ ալիքին։
•Սև ծովում ուկրաինական անօդաչուի հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի սեփականատերը պատրաստվում է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան։
•Իրանի նախագահը հայտարարել է հարևան երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման և արդյունավետ փոխգործակցության մասին։
•Իրանի բարձրագույն ղեկավարությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ․ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը նոր քարտուղար ունի։
•Սերբիայի նախագահը նախազգուշացրել է սպասվող գլոբալ «հակամարտության» և առաջիկա տարիներին աշխարհաքաղաքական նոր մոդելի ձևավորման մասին։
•Tesla-ն և SpaceX-ը Թեքսասում կառուցելու են 119 միլիարդ դոլար արժողությամբ չիպերի խոշորագույն համատեղ գործարան։
•Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ Փրկարարների օպերատիվ արձագանքը կանխել է հնարավոր ծանր հետևանքները։
•Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները, ինչպես նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, լիովին անցանելի են երթևեկության համար։