ԱՄՆ-ում գործող Raytheon և Lockheed Martin ընկերությունները մտահոգված են, որ Ուկրաինան կարող է Patriot հակահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռներն արտադրել ավելի արագ և ավելի ցածր գնով, քան…
ԱՄՆ-ում գործող Raytheon և Lockheed Martin ընկերությունները մտահոգված են, որ Ուկրաինան կարող է Patriot հակահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռներն արտադրել ավելի արագ և ավելի ցածր գնով, քան ԱՄՆ-ում գործող խոշոր գործարանները:
The Atlantic-ին ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, պատմել է, թե ինչու Վաշինգտոնը մինչ այժմ Ուկրաինային չի տրամադրել Patriot-ի հրթիռ-կալանիչների արտադրության լիցենզիա։
Նրա խոսքով՝ Raytheon-ը և Lockheed Martin-ը մտավախություն ունեն, որ ուկրաինացի ինժեներները կարող են կատարելագործել տեխնոլոգիան, այնուհետև կազմակերպել հրթիռների զանգվածային արտադրություն՝ ավելի արագ և զգալիորեն ավելի ցածր ինքնարժեքով, քան դա անում են ամերիկյան գործող արտադրական հզորությունները։