Օգոստոսի 10-11-ը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային հոբելյանական 5-րդ փառատոնը, հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիան։
Փառատոնի ընթացքում հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը։ Սիսիանի հրապարակում կգործեն խոհարարական, արվեստի և արհեստների, երաժշտական ու գեղարվեստական, ինչպես նաև մրցութային գոտիներ։
Այցելուները կկարողանան ծանոթանալ հայկական և իրանական ուտեստներին, ձեռագործ աշխատանքներին, մշակույթին և արվեստին, իսկ ծրագրում նախատեսված են նաև կենդանի կատարումներ և մշակութային ելույթներ։ Փառատոնի ավարտին կամփոփվեն մրցույթի արդյունքները և կպարգևատրվեն լավագույն թիմերը։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և Հայաստանի ու Իրանի պետական ու մասնավոր կառույցների համագործակցությամբ։
Մուտքն ազատ է։
