Արարատի մարզի ոստիկանությունը փնտրում է Նոր Կյանք գյուղի 24-ամյա մի բնակչի, ով կասկածվում է երկու երիտասարդի դանակահարելու մեջ, այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ ոստիկանության՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ։
Կասկածյալը, ըստ նախնական տվյալների, դանակահարել է Արալեզ գյուղի 21 և 20 տարեկան բնակիչների։
Երկու տուժածներն էլ տեղափոխվել են հիվանդանոց, այնուհետև՝ 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
