Թուրքիայի Գազիանթեփ նահանգում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Նուրդաղի շրջանում։ Օջախը գտնվել է 7.44 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։