Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունն իր միջոցների մեծ մասը պահում է ամերիկյան 5 կորպորացիաներում՝ Alphabet (Google), American Express, Apple, Bank of America և Coca-Cola: Այս մասին են վկայում երկրորդ եռամսյակի հաշվետվության տվյալները, ըստ որոնց՝ զուտ ներդրումները կազմել են 20 մլրդ դոլար։
Ընկերության գործառնական շահույթն աճել է 16,3%-ով՝ հասնելով 12,98 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ ազատ դրամական պաշարները ռեկորդային 397,4 միլիարդից նվազել են մինչև 365,5 մլրդ դոլար. ընկերությունը կապիտալն ուղղել է նոր ներդրումներին և շուկայից սեփական բաժնետոմսերի հետգնմանը։
Այս տարի շուկան հատուկ ուշադրությամբ է հետևում Berkshire-ին, քանի որ հունվարի 1-ից ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է կանադացի Գրեգ Աբելը։ 95-ամյա Բաֆեթը նրան նշանակել է իր իրավահաջորդ՝ պահպանելով միայն տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։
