Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը

Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը

Բրազիլիայի առաջնության «Կորիտիբա» – «Շապեկոենսե» հանդիպման ժամանակ «Կորիտիբայի» պաշտպան Ժասի Մարանյանը զավեշտալի միջադեպի և վնասվածքի զոհ է դարձել։ Գրավելով մրցակցի դարպասը՝ ֆուտբոլիստը ցատկել է գովազդային վահանակի վրայով և ընկել տրիբունաների տակ տանող թունելը։

Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջում: Ընկնելն անհետևանք չի մնացել. վնասվածքի պատճառով երկրորդ խաղակեսի սկզբում Մարանյանը փոխարինվել է։ Ավելին, պարզվել է, որ նրա խփած գնդակը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվել է։

Այնուամենայնիվ, «Կորիտիբան» կարողացել է հաղթանակ կորզել. երկրորդ խաղակեսի ավարտին խփած վճռորոշ գոլի շնորհիվ թիմը հաղթել է 2:1 հաշվով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment