Դանուբի ափին մամոնտի մնացորդներ են հայտնաբերվել

Դանուբի ափին մամոնտի մնացորդներ են հայտնաբերվել

Բուլղարիայում՝ Դանուբ գետի ափին, ջրի մակարդակի իջնելու արդյունքում հնագույն մամոնտի մնացորդներ են ի հայտ եկել։ Գտածոն նկատել են տեղացիները և ահազանգել Ռուսեի տարածաշրջանային պատմության թանգարան։

Մասնագետներն արդեն սկսել են դուրսբերման աշխատանքները՝ հայտնաբերելով ստորին ծնոտ, ժանիքներ և կողոսկրեր: Նախնական տվյալներով՝ դրանք պատկանում են բրդոտ մամոնտի, որը հասել է գրեթե 5 մետր բարձրության և կշռել 7-8 տոննա։

Ոսկորների մուգ գույնը մասնագետներին հուշում է, որ հազարավոր տարիներ առաջ տարածքը ճահճուտ է եղել, որտեղ էլ սատկել է կենդանին։ Կոնսերվացումից և ուսումնասիրությունից հետո մնացորդները կցուցադրվեն թանգարանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment