Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկ է ներկայացրել։ Պատճառը նավերի վրա հաճախակի դարձած հարձակումներն են։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ուկրաինական կողմն արդեն իսկ նման հարցում արել էր, և այժմ Անկարան սպասում է Ռուսաստանի պատասխանին։
Ըստ Ֆիդանի՝ հակամարտությունը տարածվել է ողջ Սև ծովում, և այժմ անխտիր հարձակումների է ենթարկվում ամբողջ քաղաքացիական ու առևտրային նավագնացությունը, ինչը խիստ վտանգավոր է։
