
Ռուսաստանը և Սիրիան հուշագիր են ստորագրել ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ: Խմեյմիմի և Տարտուսի ռազմական բազաները կվերածվեն Ռուսաստանի և Սիրիայի համար համատեղ ռազմական ուսումնական կենտրոնների, հաղորդում է SANA-ն՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարությանը։
Խմեյմիմ օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը կանցնեն սիրիական պետության վերահսկողության տակ և աստիճանաբար կինտեգրվեն քաղաքացիական ենթակառուցվածքների մեջ։