Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա առիթով։Ուղերձում, մասնավորապես…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա առիթով։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա առիթով։
Հայաստանը բարձր է գնահատում Սինգապուրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկարողանանք որակական նոր ազդակ հաղորդել Հայաստան-Սինգապուր միջպետական հարաբերություններին՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»: