Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ…
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.06.2026թ. թիվ 41/22 որոշումը՝ 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտի մասով։
Ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։ Դատարանի կողմից հայցադիմումն ընդունվել է վարույթ, և որոշում է կայացվել գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։