Խամենեին առողջ է․ տարածված տեսանյութը հին է

Խամենեին առողջ է․ տարածված տեսանյութը հին է

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ վերջերս հրապարակված տեսանյութն արվել է նախքան նրա պաշտոնն ստանձնելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ Խամենեին միանգամայն առողջ է, իսկ հանրությանը չներկայանալու միակ պատճառն անվտանգությունն է։ Ավելի վաղ Mehr գործակալությունը կադրեր էր հրապարակել, որտեղ նա զրուցում է մարդկանց հետ, սակայն նկարահանման վայրն ու ժամանակը չէին նշվում։

Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել հոր՝ Ալի Խամենեիի մահից հետո, որը զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment