Ջո Բայդենի որդին պատմել է քաղցկեղի պատճառով հոր վիճակի վատթարացման մասին

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղը տարածվել է մարմնի այլ մասերում և նրան ուժեղ ցավ է պատճառում, Reusters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նրա որդին՝ Հանթեր Բայդենը։

«Քաղցկեղը տարածվել է, մետաստազներ տվել ոսկորներում։ Դա նրան ուժեղ ցավ է պատճառում և ուժասպառ անում։ Բայց նա նախկինի պես դիմանում է», – բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Բայդեն կրտսերը։

2025 թվականի մայիսին բժիշկները Բայդենի մոտ ախտորոշել էին շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև։ Նրան 12-18 ամսվա կյանք էին կանխորոշել։

Leave a Comment