Արգամ Աբրահամյանը կալանավորվել է

Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի(Արգամ Աբրահամյան, խմբ․) կողմից

Կոմիտեից այսօր հայտնել են, որ Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment