
Արևմուտքում շատերը չեն ցանկանում, որ Ուկրաինան բալիստիկ հրթիռներ արտադրի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Աշխարհում շատ մարդիկ և ընկերություններ չկան, որոնք ցանկանում են նման մրցակից ունենալ։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում բալիստիկան Ուկրաինայում։ Ի՞նչ է տեղական բալիստիկ հրթիռը կամ տեղական հակաբալիստիկ հրթիռը։ Եվրոպական մայրցամաքը դեռևս չունի իր սեփական ՀՕՊ համակարգը, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռները։ Եվ հետո հայտնվում է Ուկրաինան», – նրա խոսքերն է մեջբերում Strana.ua-ն։
Նա խոստովանել է, որ երկիրը չի կարող նման զենքի զանգվածային արտադրություն սկսել առանց Արևմուտքի օգնության։