Walt Disney-ը և TikTok-ը կնքել են առաջին գլոբալ համաձայնագիրը, որն օրինականացնում է ֆիլմերի և սերիալների տեսարանների օգտագործումը երկրպագուների հոլովակներում։ Նախագիծը կմեկնարկի ԱՄՆ-ում, ապա կտարածվի այլ երկրներում։
Հեղինակները հասանելիություն կստանան Disney-ի, Pixar-ի, Marvel-ի և Star Wars-ի բազաներին, իսկ լավագույնները կդառնան ծրագրի դեսպաններ։ Հոլովակները կհայտնվեն ինչպես TikTok-ում, այնպես էլ Disney+-ի Verts բաժնում։
Այս գործարքը կայացել է OpenAI-ի հետ 1 մլրդ դոլարանոց պայմանագրի ձախողումից հետո։ Ըստ վիճակագրության՝ TikTok-ում նման հոլովակներ դիտողների գրեթե կեսն այնուհետև անցնում է սթրիմինգային հարթակներ՝ ամբողջական ֆիլմը դիտելու։
