«Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացին». Ֆիդան

«Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացին». Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պետական ​​«Անադոլու» գործակալությանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացին՝ վերջնական խաղաղության համաձայնագրի, հրադադարի պահպանման և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ։

«Կովկասում համաձայնագրից հետո, Աստծո կամքով, հրադադարն այժմ ուժի մեջ է, և այն լավ պահպանվում է։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցություն ասելով մենք նկատի ունենք անվտանգության և տնտեսական որոշակի ճարտարապետություն»,- ասել է նա:

Leave a Comment