Թուրքիան աջակցում է Հայաստան–Ադրբեջան երկարատև խաղաղությանը․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին, Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։Նա…

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին, Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։

Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրին՝ Ֆիդանը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ այլ երկրների դեմ։

Leave a Comment