
«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հաց և տեսարաններ»…էսպես էին անզգայացնում ու կառավարում ամբոխին դեռ Հին Հռոմում։
Դարերն անցել են, բայց տեխնոլոգիան նույնն է, միայն գործիքներն են փոխվել։ Էսօր Կոլիզեումին փոխարինել են մեդիա-էկրանները, սոցցանցերը, իսկ գլադիատորական մարտերին՝ էժանագին քաղաքական շոուներն ու արհեստածին սկանդալները…
Մեզ ամեն օր կերակրում են աղմկոտ, բայց փուչ «տեսարաններով»՝ շարունակական ձևով թմրեցնելով հանրային գիտակցությունը։ Ու քանի հասարակությունը զբաղված է այս կամ այն բեմականացված շոուները քննարկելով, երկրի ողնաշարն ու ապագան հոշոտող իրական պրոբլեմները կուտակվում ու կուտակվում են…»:
Աղբյուրը` Շիրազ Խաչատրյան