Օգոստոսի 9-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են սահմանամերձ Բելգորոդ քաղաքի վրա։
«Ստացվել է տեղեկություն 13 տուժածի, այդ թվում՝ երկու երեխայի մասին»,- Telegram-ում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նախնական տվյալներով՝ վնասվել են ավելի քան չորս բազմաբնակարան շենք, վարչական շենք, սոցիալական և առևտրային օբյեկտներ։
