Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 9-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջաններում օգոստոսի 9-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևելյան և արևելյան է 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +35-37 աստիճան, երեկոյան՝ +29-31 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +25-30 աստիճան։

Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-28 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +32-34 աստիճանի։ Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +22-26 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է +25-29 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +24-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-36 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +34-37 աստիճան, հովտային շրջաններում՝ +35-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 35-38 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +24-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +35-38 աստիճան։

Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-26, նախալեռնային շրջաններում՝ +27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ +34-37 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment