Ֆրանսիայում Լուար գետում ջրի մակարդակը հասել է ծայրահեղ ցածր ցուցանիշի։ BFMTV-ի հաղորդմամբ՝ շոգի և երաշտի պատճառով գետի հունն օրեցօր ավելի է ցամաքում։
Լուարի ափին գտնվող Լուարքսանս քաղաքի քաղաքապետ Ժան-Պոլ Յուեի խոսքով՝ ջրի մակարդակի տարբերությունը փետրվարի համեմատ, երբ տարածաշրջանում պատմական հեղեղ էր գրանցվել, «կազմում է 8-9 մետր»։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ եթե առաջիկայում անձրևներ չլինեն, քաղաքում կարող են ժամանակավորապես սահմանափակել խմելու ջրի օգտագործումը։
Լուարի, ինչպես նաև Եվրոպայի մյուս գետերի, այդ թվում՝ Հռենոսի և Դանուբի, ծանծաղումը պայմանավորված է վերջին ամիսներին տեղումների սակավությամբ և անոմալ շոգ եղանակով։