«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.
«2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները։
Նախորդ երկու ամիսները Եվրոպայում դարձել են օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։
ERA5 վերավերլուծության տվյալներով՝ հունիս–հուլիս ամիսներին Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է +20,79°C, ինչը կլիմայական նորմայից բարձր է եղել 1,74°C-ով։
Հատկանշական է, որ նոր ռեկորդ սահմանելու համար պահանջվել է ընդամենը մեկ տարի․ նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2025 թվականին»,- նշել է Լևոն Ազիզյանը։
