Չինաստանի հարավային Յուննան նահանգում Ջահերի փառատոնի տոնակատարության ժամանակ 16 մարդ այրվածքներ է ստացել, հայտնում են տեղական իշխանությունները։
Ինչպես շաբաթ օրը հայտնել են Սյուանվեյ քաղաքի ժողովրդական կառավարությունից, օգոստոսի 6-ի երեկոյան Սյուանվեյի քաղաքային շրջանի Ուսա գյուղի բնակիչները նշել են ավանդական Ջահերի փառատոնը։ Դյուրավառ հեղուկի կիրառմամբ ջահերը վառելու ընթացքում դրանով լի պլաստիկ դույլը պատահաբար շրջվել է, ինչը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։
«Արդյունքում դեպքի վայրում գտնվող 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության այրվածքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղական իշխանությունների հայտարարության՝ տուժածները բուժում են ստանում հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։
Ջահերի ավանդական փառատոնը ամառային ժողովրդական տոն է, որը լայնորեն նշվում է Չինաստանի հարավ-արևմուտքում ապրող էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմից։
WARNING: GRAPHIC
16 people BURNED in Torch Festival INCIDENT in China — China Daily
During celebration in Yunnan, a bucket with flammable liquid tipped over and ignited while villagers were lighting torches
The injured were taken to hospital and all are currently stable pic.twitter.com/Brn095LMJo— Muhammad John (@MuhammadJoh_n) August 8, 2026
