Չինաստանում Ջահերի փառատոնի տոնակատարության ժամանակ 16 մարդ վիրավորվել է

Չինաստանի հարավային Յուննան նահանգում Ջահերի փառատոնի տոնակատարության ժամանակ տասնվեց մարդ այրվել է, հայտնում են տեղական իշխանությունները։

Շաբաթ օրը Սյուանվեյ քաղաքի ժողովրդական կառավարության տվյալներով՝ Սյուանվեյ քաղաքի Ուսա գյուղի բնակիչները օգոստոսի 6-ի երեկոյան նշում էին ավանդական Ջահերի փառատոնը։ Ջահերը դյուրավառ հեղուկով վառելիս պատահաբար շրջվել է պլաստիկե դույլը՝ հրդեհ առաջացնելով։

«Արդյունքում, դեպքի վայրում գտնվող 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ», – ասվում է հայտարարության մեջ։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ վիրավորները բուժում են ստանում հիվանդանոցում։ Նրանց վիճակը կայուն է։

Ավանդական Ջահերի փառատոնը ամառային ժողովրդական փառատոն է, որը լայնորեն նշվում է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող էթնիկ խմբերի կողմից։

Leave a Comment