Ռումինիայի տարածքից Բուլղարիա մտած անօդաչուն պայթել է Տրանսբալկանյան գազատարի կոմպրեսորային կայանից 1000 մետր հեռավորության վրա՝ սահմանակետի անմիջական հարևանությամբ։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևի հաղորդմամբ՝ տուժածներ չկան, իսկ թե ով է արձակել սարքը, դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ՝ օգոստոսի 2-ին, Ռումինիայի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել էր Ուկրաինայի սահմանակից բնակավայրում ԱԹՍ-ի բեկորներ հայտնաբերելու մասին։ Ռումինական իշխանություններն իրենց երկրի սահմանամերձ շրջաններում անօդաչուների թռիչքների համար նախկինում մեղադրել են Ռուսաստանին։
