Իրանը շարունակում է Օմանի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցի կառավարման իրավական մեխանիզմների և նավագնացության երթուղիների սահմանման շուրջ։ Կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Օմանի հետ բանակցություններ են ընթանում Հորմուզի նեղուցի կառավարման իրավական մեխանիզմների և նավագնացության երթուղիների սահմանման շուրջ, և մենք շատ մոտ ենք համաձայնության»,- նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Արաղչին ընդգծել է, որ նախկինում գործող երթուղին Թեհրանի համար անընդունելի է, և կողմերը պետք է մշակեն նոր երթուղի, ինչը կապված է բազմաթիվ իրավական և տեխնիկական բարդությունների հետ։
«Մինչև նոր երթուղու մշակումը կքննարկվի ժամանակավոր երթուղի, որը հիմք կհանդիսանա ապագա երթուղու համար»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։