Մահացել է Մեսսիի հայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

68 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին։ Նա մահացել է Ռոսարիո քաղաքի կլինիկաներից մեկում։ Այս մասին հայտնում է արգենտինական Infobae պարբերականը։

Նշվում է, որ նա տևական ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ, սակայն թե կոնկրետ ինչ հիվանդության մասին է խոսքը՝ չի հստակեցվում։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրի Ալժիրի հավաքականի դեմ խաղում (3-0) հեթ-տրիկով աչքի ընկած Մեսսին հանդիպման ավարտից հետո չէր կարողացել զսպել արցունքները։

Ավելի ուշ տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ իր հուզմունքը կապված չէր սպորտային արդյունքի հետ, այլ պայմանավորված էր այն ծանր օրերով, որոնք ինքն ապրում էր։

Հենց այդ ժամանակ էլ մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել Խորխե Մեսսիի առողջական լուրջ խնդիրների մասին։

Leave a Comment