Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառները դեռևս լիովին պարզված չեն, և սաբոտաժի տեսությունը կարող է չհաստատվել։
Վրաստանում երկու շաբաթվա ընթացքում երեք անգամ էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ քրեական հետաքննություն է սկսվել կապված հուլիսի 24-ին և 25-ին երկրում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների հետ։ Վրաստանի պետական էլեկտրաէներգիայի համակարգի տվյալներով՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած երրորդ անջատումը պայմանավորված էր Ինգուրիի հիդրոէլեկտրակայանում փորձարկումներով։
«Հնարավոր է՝ որևէ սաբոտաժ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Երբ ամեն ինչ լիովին պարզվի, մենք հանրությանը տեղեկատվություն կտրամադրենք», – ասել է Կոբախիձեն։