Թուրքիան սկսել է սահմանափակել նավագնացությունը Սև ծովում․ Bloomberg

Թուրքիան սկսել է սահմանափակել առևտրային նավագնացությունը Սև ծովում՝ սեփական նավերի վրա հաճախակի դարձած հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ Առափնյա պահպանության վարչությունը մերժել է դեպի Նովորոսիյսկ ուղևորվող որոշ նավերի անցումը նեղուցներով կամ երկարաձգել է նրանց հայտերի քննարկման ժամկետները։

Լրատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չունի։

Տես նաև՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է Սև ծովում լարվածության նվազեցման անհրաժեշտության մասին

Leave a Comment