«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սննդի, կարգապահության և ֆուտբոլիստների վերականգնման հետ կապված նոր կանոններ է պարտադրել ակումբում, հաղորդում է AS-ը։
Ակումբի սննդաբանն այժմ ամբողջությամբ որոշում է խաղացողների նախաճաշի և խորտիկների ցանկը։ Նախկինում խաղացողներն ավելի մեծ ազատություն ունեին սննդի ընտրության հարցում:
Փոփոխվել է նաև ուշացման համար նախատեսված տուգանքների համակարգը: Խաղացողները պարտավոր են մարզաբազա ժամանել մարզումից մեկ ժամ առաջ: Խախտումների համար նախատեսված չէ ֆինանսական տույժեր, բայց ֆուտբոլիստը պետք է կատարի ընդհանուր խմբից առանձին պարտադիր անհատական աշխատանք մարզասարքերի դահլիճում։ Առաջատարների և աստղերի համար բացառություններ չկան։
Մոուրինյուն նաև պահանջել է, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները վերականգնողական փուլն անցնեն ակումբային մարզաբազայում առավոտյան և երեկոյան։ Ակումբից դուրս բուժումն արգելվում է։
Պորտուգալացի մասնագետը նաև թիմի և մարզչական շտաբի համատեղ ճաշի ավանդույթ է ներդնում կոլեկտիվի ներսում հարաբերություններն ամրապնդելու համար։