
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը», որն իր մասշտաբներով համարվում է աշխարհի խոշորագույն արհեստական բանականության ենթակառուցվածքներից մեկը:

Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմել են շուրջ 500 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ներդրումային ծրագիրը նախատեսվում է հասցնել մինչև 4–5 միլիարդ դոլարի:

Նախագիծն իրականացվում է տեխնոլոգիական համաշխարհային հսկաների՝ NVIDIA-ի և Dell-ի հետ համագործակցությամբ: Կենտրոնը նախատեսված է գերհզոր հաշվարկների, արհեստական բանականության մոդելների մշակման և մեծածավալ տվյալների մշակման (Data Center) համար:
