Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանության հրապարակած տվյալները ցույց են տվել, որ Էբոլայի բռնկումը նոր թափ է ստանում, վարակվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 4000-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Էբոլայի համաճարակը, որը երկրորդ ամենամեծն է, ներկայացվել է որպես  պատմության մեջ ամենաարագ տարածվողը։

Մասնագետները կարծում են, որ վարակը սկսել է շրջանառվել մայիսի 15-ին բռնկման մասին հայտարելուց ամիսներ առաջ, և որ դեպքերի իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել, քան պաշտոնական թիվն է։

Կենտրոնական Աֆրիկայի հանրային առողջապահության ինստիտուտն իր վերջին զեկույցում հայտնել է, որ վարակների ընդհանուր թիվը հասել է 4053-ի, այդ թվում գրացվել է 1850 մահվան դեպք։ Դեպքեր են գրանցվել երկրի հինգ նահանգներում՝ Իտուրիում, Հյուսիսային Կիվուում, Հարավային Կիվուում, Վերին Ուելեում և Չոպոյում։

Անցյալ ամիս «Science» ամսագրում հրապարակված զեկույցը եզրակացրել է, որ Կոնգոյում էբոլայի  բռնկումը սկսվել է հունվարին կամ նույնիսկ ավելի վաղ՝ Իտուրիում: Հետազոտողները հունվարի կեսերից մինչև մայիսի 15-ը հայտնաբերել են ավելի քան 500 կասկածելի դեպք:

Ուշացած հայտնաբերումը, ծանրաբեռնվածությունը, ռազմական հակամարտությունը և վիրուսի այս տեսակի դեմ պատվաստանյութերի ու բուժման միջոցների բացակայությունը թույլ են տվել, որ հիվանդությունն արագորեն տարածվի։

Մինչ այժմ միայն Արևմտյան Աֆրիկայի 2014-16 թվականների բռնկումն է ավելի մեծ եղել՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում գրանցվել է ավելի քան 28.000 դեպք։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment