«Բարսելոնայի» ավագը կտեղափոխվի «Լիվերպուլ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իսպանիայի չեմպիոն «Բարսեոնայի» ավագ, ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կտեղափոխվի անգլիական «Լիվերպուլ», հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը կկնքեն վարձակալության պայմանագիր։

Արաուխոն 2020 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»։ Անցած մրցշրջանում նա կատալոնական թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 4 գոլ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Leave a Comment